ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Ալկոհոլը կանանց մոտ կրծքի քաղցկեղ է առաջացնում
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ ալկոհոլի փոքր քանակի (օրինակ` մի բաժակ գինի ընթրիքից առաջ) մշտական գործածումը կարող է հանգեցնել կանանց մոտ կրծքի քաղցկեղի: Բավական է խմել շաբաթը երեք բաժակ գինի կամ շամպայն, և 15% -ով կբարձրանա մահացու հիվանդության ռիսկը, գրում է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը:
Բոստոնի համալսարանի մասնագետները կատարել են լայնամասշտաբ հետազոտություն (տևել է 1980-ից 2008 թթ.), որի արդյունքում պարզել են, որ կնոջ օգտագործած ալկոհոլի քանակը և նրա մոտ կրծքի քաղցկեղի առաջանալը փոխկապակցված են:
28 տարի շարունակ գիտնականները հետազոտել են 106 հազար կնոջ,որոնք պարբերաբար գնացել են բժշկական ստուգման և գիտնականներին պատմել շաբաթվա ընթացքում իրենց խմած ալկոհոլի քանակի մասին:
Փորձի արդյունքում գիտնականները եկել են անմխիթար եզրակացության : Կանայք, ովքեր խմել են շաբաթը երեքից վեց բաժակ գինի, 15% -ով բարձրացրել են կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը չխմողների համեմատությամբ:
Ամերիկյան փորձագետների վերջին զեկույցում ասվում է , որ ալկոհոլի ամենօրյա գործածումը, թեկուզ 10 գրամ ,ավելացնում է մահացու հիվանդության ռիսկը 10% -ով:
Գիտնականները բացատրում են , որ ալկոհոլը արյան մեջ բարձրացնում է էստրոգեն հորմոնի մակարդակը, ինչը բերում է քացկեղի զարգացման: Չնայած այս անմխիթար տվյալներին, խմող կանանց կաթնագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը համեմատաբար ցածր է. 100 գինու սիրահարներից միայն երեքն են հիվանդանում այդ հիվանդությամբ:
Սակայն գիտնականները խորհուրդ են տալիս կանանց նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Չէ որ ոչ ոք չի ուզենա հայտնվել 3 տոկոսի մեջ:
09.11.2011 Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել...
21.03.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...
25.11.2016
Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ եղել են ծխող, 3 անգամ ավելի հաճախ է զարգանում ասթմա, հայտնում է International Journal of Epidemiology պարբերականը: Հետազոտությանը մասնակցել են...
05.10.2016
Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ 6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել...
29.09.2016
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել...
26.09.2016
Բոլոր վնասակար սովորություններն, այսպես թե այնպես, վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է...
24.09.2016
Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն...
24.09.2016
Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...
14.09.2016
Ծխախոտից հրաժարվելը կարող է 80 տոկոսով նվազեցնել պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը: Այսպիսի կարծիք են հայտնել Հնդկաստանի Հիվանդությունների հետազոտության եւ տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականները...
16.08.2016
Էլեկտրոնային ծխախոտների ծխի մասշտաբային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է քաղցկեղածիններ և տոքսիններ, որոնք առաջանում են դրանց միջուկի հիմնական լուծիչի քայքայումից...
15.08.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ